Դին Հաուսենի գործակալը նշել է, թե «Ռեալից» բացի որ ակումբներն են ցանկություն ունեցել իրենց կազմում տեսնել ֆուտբոլիստին։
20-ամյա պաշտպանը ամռանը «Ռեալին» միացավ 50 մլն ֆունտի դիմաց։
«Մենք միշտ կարծում էինք, որ «Ռեալը» գալու է մեր հետևից, և Իսպանիայի հավաքականում Դինի երկու հանդիպումներից հետո Խունի Կալաֆաթը կապ հաստատեց մեզ հետ։ Դրանից հետո ամեն բան շատ արագ ստացվեց։
«Չելսին» նրան ցանկանում էր ձեռք բերել դեռ հունվարին։ Դա առաջին մեծ ակումբն էր, որը հետաքրքրություն էր ցուցաբերել նրա նկատմամբ, սակայն «Բորնմութը» չէր ցանկանում նրանից հրաժարվել ձմռանը։
Իսկ ահա Իսպանիայի հավաքականի կազմում երկու խաղերից հետո մեզ հետ կապ են հաստատել 7 ակումբներ, որոնց թվում էին «Բավարիան», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Նյուքասլը»... Անկեղծ եմ ասում, նրանք բոլորը ցանկանում էին ձեռք բերել Դինին». հայտարարել է Ալի Բարատը։
Los Merengues, Realmadrid.am