Հոդվածներ

Բելինգեմն արձագանքել է իրեն որակազրկելու որոշմանը
07.03.2024
1240 0

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն արձագանքել է իրեն որակազրկելու որոշմանը:

«Մի բան կասեմ. այն ինչ տեղի ունեցավ, կապված է մրցավարի սխալ որոշման հետ: Չենք մոռանում, որ նա մարդ է, սակայն ես՝ նույնպես: Վիրավորական ոչինչ չեմ ասել, ու նման որոշումը ծիծաղ է առաջացնում:

Երբեմն մտածում եմ, որ ցանկանում են ինձ դաս տալ, քանի որ նոր եմ տեղափոխվել, սակայն ինքս մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում խաղերին: Ամեն դեպքում առաջիկա 2 խաղում թիմիս կերկրպագեմ տրիբունայից»,- անգլիացու խոսքը փոխանցում է Movistar+-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը 20 գոլով «Արքայական ակումբի» լավագույն ռմբարկուն է:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված