Հոդվածներ

Մի քանի կարևոր լուր Relevo-ից
23.08.2023
2624 0

Relevo-ի լրագրող Ռոդրին մի շարք կարևոր տեղեկություններ է հրապարակել

1. «Ռեալ Մադրիդը» չի ծրագրում նոր աջ պաշտպանի գնել: Ակումբը կսպասի առնվազն մինչև Կարվախալի պայմանագրի ավարտը:

Հավանական թեկնածուների թվում է Ջեյմսը «Չելսիից»: Մադրիդյան ակումբը շատ տպավորված է նրա խաղով:

2. Մադրիդում լրջորեն դիտարկում են հաջորդ տարի Անչելոտիին Ալոնսոյով փոխարինելու տարբերակը:

3. Զիդանը միշտ գնահատված է «Ռեալում» և նա միգուցե թիմը կրկին գլխավորելու հնարավորություն ունենա: Ֆրանսիացին յուրահատուկ հարաբերություններ ունի Պերեսի հետ, չնայած լավագույն կերպով չհեռացավ երկու տարի առաջ:

4. «Ռեալը» Միլիտաոյին փոխարինող չի գնի: Անհրաժեշտության դեպքում պաշտպանության կենտրոնում կխաղա Մենդին:


Ամենակարդացված