Հոդվածներ

Վինիսիուսը հանդարտվել է
23.08.2023
2592 0

Marca. Նախորդ ամբողջ մրցաշրջանի ընթացքում Լա լիգայի մրցակիցները մշտապես սադրում էին Վինիսիուսին՝ փորձելով հասնել նրան, որ նա կորցնի կենտրոնացվածությունը և վերահսկողությունը, սակայն 23-ամյա ֆուտբոլիստն այժմ ավելի հանգիստ է և ինքնավստահ: Պրիմերայի երկու տուրերում նա խնդիրներ չի ունեցել մրցակիցների և մրցավարի հետ:

Բիլբաոյում և Ալմերիայում բրազիլացու համար մեկ էին խախտումները և երկրպագուների սուլոցները: Եվ դա պատահականություն չէ. «Ռեալի» եզրային հարձակվողը աշխատել է այդ ուղղությամբ ինչպես մտերիմների, այնպես էլ Անչելոտիի և ընդհանուր առմամբ ակումբի հետ:

Հարավամերիկացու այս նոր մոտեցումը հավելյալ առավելություն է դարձել «Ռեալի» համար, քանի որ հիմա նա կենտրոնացած է միայն ֆուտբոլի վրա: Բոլորին է հայտնի, թե Վինին որքան կարևոր է թիմի համար, երբ կողքից ոչ մի բանով տարված չէ:


Ամենակարդացված