Հոդվածներ

Անչելոտին՝ խիտ գրաֆիկի մասին. «Համաձայն եմ Պեպի հետ»
20.08.2023
1522 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսել է Պեպ Գվարդիոլայի կարծիքը խիտ խաղային գրաֆիկի վերաբերյալ։

Պեպը մի քանի անգամ նշել է, որ ֆուտբոլիստները տուժում են նման խաղային գրաֆիկի արդյունքում։ Շատանում են վնասվածքները։ 

«Ես համաձայն եմ Պեպի հետ։ Նրանք փորձում են ավելացնել խաղերի քանակը՝ հաշվի չառնելով մարզիչների և ֆուտբոլիստների կարծիքները։ 

Նրանք տեսնում են, որ ֆուտբոլը աճ չի գրանցում և որակի փոխարեն ընտրություն են կատարել քանակի վրա, որպեսզի ավելի շատ գումար վաստակեն։ Այդ ամենի արդյունքում տուժում են ֆուտբոլիստները». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված