• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է, թե որքան գումար կարող է վաստակել «Ռեալը» Լունինի տրանսֆերի արդյունքում

Հոդվածներ

Հայտնի է, թե որքան գումար կարող է վաստակել «Ռեալը» Լունինի տրանսֆերի արդյունքում
02.08.2023
1774 0

«Ռեալը» հաստատել է այն գումարի չափը, որի դիմաց պատրաստ է բաժանվել դարպասապահ Անդրեյ Լունինից։ 

«Սերուցքայինները» պատրաստ են հրաժարվել ուկրաինացու ծառայություններից 8 մլն եվրոյի դիմաց։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվել, որ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին այլևս հույսեր չի կապում Լունինի հետ, քանի որ վերջինս իրեն հատկացված ժամանակահատվածում չի տպավորել։ 

Անձամբ դարպասապահը ցանկանում է մինչ պայմանագրի ժամկետի ավարտը (2024) մնալ «Ռեալում»։ 

Լա Լիգայի նախորդ խաղարկությունում Լունինը 7 հանդիպման է մասնակցել մադրիդյան ակումբի կազմում, որոնցից 3-ում նրան հաջողվել է դարպասն անառիկ պահել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված