Հոդվածներ

Սիմեոնե. «Մբապեն «Ռեալու՞մ». Ինձ դա դուր է գալիս»
02.08.2023
1781 0

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր կարծիքն է հայտնել Մբապեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։ 

«Մբապեն «Ռեալու՞մ»։ Ինձ այդ գաղափարը դուր է գալիս։ Դա յուրահատուկ իրադարձություն կլինի Լա Լիգայի համար։ Կարևոր է, որ մենք մնանք Եվրոպայի լավագույն առաջնությունների թվում։ Իսպանիա տեղափոխվող բոլոր ֆուտբոլիստները պետք է ուժեղ լինեն։ 

«Ռեալը» ֆինանսական խնդիրներ չունի և կարող է իրեն նման տրանսֆերներ թույլ տալ։  

Ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա կարող եմ ասել հետևյալը, որ մենք հաղթել ենք Լա Լիգան Մեսիի, Ինիեստայի, Չավիի, Բուսեկցի, Սանչեզի «Բարսեոլային» ու Ռոնալդուի, Բեյլի և Բենզեմայի «Ռեալի». հայտարարել է Սիմեոնեն։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված