Հոդվածներ

Արաուխո. «Մենք պետք է հարգենք «Ռեալ Մադրիդին»
26.04.2025
1221 0

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Սևիլիայում տիտղոսը կվիճարկի «Բարսելոնայի» հետ (27.04.2025 00:00):

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյի նախախաղային մամուլի ասուլիսը։

 «Մենք ուրախ ենք մասնակցելու ևս մեկ եզրափակչի և շատ մոտիվացված ենք։ Այս մրցաշրջանում մենք հաղթել ենք բոլոր խաղերում «Ռեալ Մադրիդի» դե՞մ։ Առաջիկա հանդիպումը էապես տարբերվելու է նախորդներից, բայց մենք ամեն ինչ կանենք հաղթանակի հասնելու համար։

Մեզ համարում են եզրափակչի ֆավորի՞տ։ «Ռեալ Մադրիդը» հրաշալի թիմ է՝ հիանալի ֆուտբոլիստներով և փորձառու գլխավոր մարզչի ղեկավարությամբ։ Մենք պետք է հարգենք «սերուցքայիններին»։ Իհարկե, մենք ցանկանում ենք հաղթել, բայց նաև լիովին գիտակցում ենք, թե ինչ հզոր մրցակցի դեմ ենք խաղալու»։

«Մրցավարների վրա ճնշու՞մ։ Դրանից չենք խոսել հանդերձարանում։ Մրցավար լինելը շատ բարդ աշխատանք է, և պետք է հասկանալ այդ մասնագիտության առանձնահատկությունները»։

 «Վալվերդեն հիանալի ֆուտբոլիստ է և իմ լավ ընկերը։ «Էլ Կլասիկոյից» առաջ չենք շփվում, բայց խաղից հետո միշտ գրում ենք միմյանց սոցիալական ցանցերում»։

Հիշեցնենք, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին և թիմի ավագ Լուկա Մոդրիչը չեն մասնակցել նախախաղային մամուլի ասուլիսին և բոլոր հնարավոր պաշտոնական միջոցառումներին։

Հանսի Ֆլիկի նախախաղային մամուլի ասուլիսը


Ամենակարդացված