Հոդվածներ

Մբապեի լուսանկարը հեռացվել է ՊՍԺ-ի պաշտոնական կայքից
02.08.2023
3005 0

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի լուսանկարը հեռացվել է ակումբի պաշտոնական կայքից:

Փարիզյան ակումբի պաշտոնական կայքի առաջին թիմի էջի ետնանկարում կար նաև աշխարհի չեմպիոնի  լուսանկարը, իսկ այժմ հիմնական թիմը ներկայացվում է Նեյմարի, Մարկո Վերատիի, Մարկինյոսի, Լուկաս Էրնանդեսի ու Լի Կան Ինի լուսանկարներով:



Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն տրանսֆերի էր հանել աշխարհի ֆրանսիացուն ու հեռացրել մինչմրցաշրջանային պատրաստության հայտացուցակից:

Հավելենք, որ Մբապեն 2017 թվականից է խաղում ֆրանսիական ակումբում: Աշխարհի չեմպիոնը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 260 հանդիպման, խփել 212 գոլ և կատարել 98 գոլային փոխանցում՝ դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված