Հոդվածներ

«Ռեալը» հետաքրքրված է «Արսենալի» պաշտպանի ծառայություններով
01.06.2025
889 0

Մայլս Լյուիս-Սկելին հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։

CaughtOffside-ը, որպես հղում նշելով The Guardian-ի լրագրող Ջոնաթան Վիլսոնին, հայտնում է, որ «Ռեալը» հետևում է 18-ամյա ֆուտբոլիստին ու նրա՝ «Արսենալի» հետ նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ ընթացող դժվարին բանակցությունների ընթացքին։

Անգլիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչ 2026 թվականը։ 

ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում Լյուիս-Սկելին մասնակցել է 23 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված