«Ռեալը» շատ շուտով նոր տրանսֆեր կիրականացնի։
COPE-ի փոխանցմամբ, «Բենֆիկայի» 22-ամյա պաշտպանի տրանսֆերի շուրջ ընթացող բանակցությունները ավարտական փուլում են։ Ֆուտբոլիստի հետ համաձայնությունն արդեն ձեռք բերված է։
Սպասվում է, որ գործարքը կյանքի կկոչվի առաջիկա ժամերին։ Երբ ավարտվեն թղթաբանության հետ աշխատանքները, կողմերը պաշտոնապես կհայտարարեն տրանսֆերի մասին։
«Ռեալը» պլանավորում է նախևառաջ հայտարարել Կարերասի տրանսֆերի մասին, որից հետո Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի, որի պայմանագիրը նախատեսված կլինի մինչ 2030 թվականը։
Los Merengues, Realmadrid.am