«Ռեալը» շարունակում է հետևել «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային։
Ինչպես տեղեկացնում է As-ը, մադրիդյան ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի շրջապատի հետ և շարունակում է հետաքրքրվել նրա ծառայություններով։
«Սերուցքայինները» դիտարկում են դարպասապահին ձեռք բերելու տարբերակը, եթե Անդրեյ Լունինը որոշի փոխել ակումբային գրանցումը։ Գործարքի արժեքը կարող է կազմել 25 մլն եվրո։
Գարսիայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան», «Արսենալը», «Նյուքասլը» և այլ ակումբներ։ Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է շատ խաղաժամանակ ստանալ, ուստի նրա որոշումը մեծապես կարող է կախված լինել այդ հանգամանքից։
Los Merengues, Realmadrid.am