• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վալվերդե. «Պետք է լավ պատրաստվենք՝ մրցաշրջանի սկզբում առավելագույն էներգիան ունենալու համար»

Հոդվածներ

Վալվերդե. «Պետք է լավ պատրաստվենք՝ մրցաշրջանի սկզբում առավելագույն էներգիան ունենալու համար»
18.07.2023
1177 0

Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ակումբի պաշտոնական մեդիայի հետ զրույցում խոսել է մինչմրցաշրջանային պատրաստության մասին: 

«Նախամրցաշրջանային պատրաստությունը բավական ծանր է, բայց այն մեզ ուժ կտա, որ յուրաքանչյուր մրցաշարի պատրաստ լինենք:

Պետք է հնարավորինս լավ պատրաստվենք, որպեսզի առավելագույն էներգիայով սկսենք նոր մրցաշրջանը: Լավ մեկնարկը կօգնի մեզ մրցաշրջանի կեսին ու վերջում: Երբ մյուսները դժվարություններ ունենան, մենք առջևում կլինենք: Հիանալի թիմ ունենք, ու եթե համատեղ աշխատենք, կարող ենք մեծ հաջողությունների հասնել»:

Ամերիկյան հավաքի մասին

«Հավաքն իսկապես կարևոր է: Ես միշտ մտածում եմ «Ռեալի» հետ առավելագույնին հասնելու և «Ռեալի» համար առավելագույնն անելու, ամեն օր սովորելու և երկրպագուներին առավելագույնը տալու մասին: Հիանալի է ԱՄՆ մեկնելը, ու ես կփորձեմ լավագույնս դրսևորվել»:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված