• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրոս. «Անհնար է պատկերացնել, որ Ռամոսը իր կարիերան ավարտելու է այլ ակումբում»

Հոդվածներ

Կրոս. «Անհնար է պատկերացնել, որ Ռամոսը իր կարիերան ավարտելու է այլ ակումբում»
24.06.2021
2172 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը մեկանաբանել է Ռամոսի հեռացումը «Արքայական» ակումբից։ 

«Չեմ կարող պատկերացնել «Ռեալը» առանց Ռամոսի և այն, որ նա իր կարիերան ավարտելու է այլ ակումբում։ Հույս ունեի, որ նա մնալու է «Ռեալում»։ Մենք միասին 7 անմոռանալի տարիներ ենք անցկացրել «Ռեալում»։ Նա ոչ միայն բարձրակարգ ֆուտբոլիստ էր, այլ նաև լավագույն ավագը, որին երբևէ հանդիպել եմ։ Նա միշտ պայքարում էր թիմի համար թե՛ խաղադաշտում, և թե՛ դրա մատույցներից դուրս։ 

Հարցրեք հարյուրավոր հարձակողների, թե ո՞ր պաշտպանի դեմ ամենաշատը չեն ցանկանում խաղալ, և վստահ եմ, շատերը կտան Ռամոսի անունը։  Հիանալի էր, որ նա խաղում էր մեզ հետ։ Առանց նրա անսովոր կլինի։ 

Չեմ կարող ասել, թե ուր կտեղափոխվի Ռամոսը, բայց վստահ եմ, որ նա լավ ընտրություն կկատարի». նշել է Կրոսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված