Հոդվածներ

Cadena COPE. Ազարի վնասվածքը սպասվածից լուրջ է
08.12.2020
2387 0

Էդեն Ազարի վնասվածքը սպասվածից լուրջ է:

Ինչպես հաղորդում է Cadena COPE-ն, բելգիացին կարող է այլևս խաղադաշտ չվերադառնալ այս տարի: Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ 29-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Ալավեսի» դեմ խաղում:

Ի սկզբանե նշվում էր, որ նա բաց է թողնելու մոտ 3 շաբաթ, սակայն բուժզննումները դեռևս ցույց են տալիս մկանային վնասվածքը:

Լա լիգայի 2020/21 մրցաշրջանում Ազարն անցկացրել է 3 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված