Հոդվածներ

«Ռեալի» պատմության այս օրը. սեպտեմբերի 21
21.09.2022
1348 0

Ուշագրավ իրադարձություններ, որոնք «Ռեալի» պատմության մեջ տեղի են ունեցել սեպտեմբերի 21-ին:

• 1897

125 տարի առաջ Մադրիդում ծնվել է Մաունել Պերես դե Սեոանեն: Նա փորձառու մարզիկ էր, որը մադրիդյան ակումբի կազմում մի քանի ընկերական խաղի է մասնակցել 1915-1916 մրցաշրջանում, ինչպես նաև մեկ խաղի ռեգիոնալ առաջնությունում և երկու խաղ՝ Իսպանիայի գավաթում: 

• 1980

42 տարի առաջ «Ռեալը» արտագնա խաղում 0-2 հաշվով պարտվել է «Սևիլիային», իսկ Ֆրանսիսկո Պինեդան նորամուտն է նշել խաղում:

• 1981

41 տարի առաջ «Ռեալն» առաջին անգամ պատմության մեջ խաղացել է մարզաշապիկին փակցված գովազդով, տվյալ պարագայում Adidas-ի լոգոյով և երեք գծերով՝ մանուշակագույն մարզաշապիկի վրա: Այս նշանավոր իրադարձությունը տեղի է ունեցել «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում, որտեղ «Ռեալը» 1-3 հաշվով պարտվել է:

• 2004

18 տարի առաջ «Ռեալը» տանը 1-0 հաշվով հաղթել է «Օսասունային»: Խաղի միակ գոլը խփել է Դևիդ Բեքհեմը՝ տուգանայինից կատարած հարվածով: Մարիանո Գարսիա Ռեմոնը նորամուտն է նշել «սերուցքայինների» կազմում:

• 2010

12 տարի առաջ «Ռեալը» տանը 3-0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»: Գոլեր են խփել Կրիշտիանու Ռոնալդուն, Գոնսալու Հիգուայինն ու Կարիմ Բենզեման: Պեպեն 60-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել:

• 2011

11 տարի առաջ «Ռեալը» գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Ռասինգի» հետ, իսկ Ռաֆայել Վարանը, որն ամռանն էր տեղափոխվել «Լանսից», նորամուտն է նշել «Արքայական» ակումբի կազմում:


Ամենակարդացված