• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Դավոր Շուկերը խոսել է Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության հեռանկարի մասին

Հոդվածներ

Դավոր Շուկերը խոսել է Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության հեռանկարի մասին
08.12.2020
2077 0

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Դավոր Շուկերը խոսել է ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխությյան հեռանկարների մասին: 

«Երբ խոսում եմ տարբեր առաջատարների հետ, միշտ ընդգծում եմ, որ հիմա շատ փող կա ֆուտբոլում, սակայն, եթե խաղացողը քաղց չի զգում, դժվար թե կարողանա հասնել հաջողության: Պետք է փնտրեք այնպիսի ֆուտբոլիստի, ով մշտապես քաղցած է ու պատրաստ է մեծ հաղթանակների կերտման: Կարծում եմ՝ այդպիսին Մբապեն է, ով միանշանակ ցանկանում է խաղալ «Ռեալի» կազմում»,- խորվաթ մասնագետի խոսքերը փոխանցում է Bein Sport France-ը:

2020/21 մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված