Հոդվածներ

Marca. «Ռեալը» գրեթե համաձայնության է հասել Բելինգեմի հետ
03.05.2023
2285 0

Մադրիդի «Ռեալը» մոտ է Ջուդ Բելինգեմի հետ համաձայնության հասնելուն։ 

Marca-ի փոխանցմամբ գործարքը կարող է չկայանալ միայն հանկարծակի անհամաձայնության դեպքուն։  Եթե նման բան տեղի չունենա, ապա անգլիացին հունիսի 30-ից հետո կլինի «Ռեալի» ֆուտբոլիստ և պայմանագիր կկնքի «Արքայական» ակումբի հետ մինչ 2029 թվականը։ 

«Ռեալում» 100-120 մլն եվրո են նախատեսել ֆուտբոլիստի տրանսֆերի համար, և գործարքը շատ մոտ է իրականանալուն։ Այն դեռևս վերջնական փակված չէ, բայց բանակցությունները շատ լավ են ընթանում։ 

Բելինգեմը «Բիրմինգեմից» 25 մլն եվրոյի դիմաց «Բորուսիա Դորտմունդ» է տեղափոխվել 2020 թվականին։ 

Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված