Հոդվածներ

«Ռեալը» 2 մրցակից ունի Վիրցի համար պայքարում
20.04.2025
941 0

«Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին ձեռք բերելու բացարձակ ֆավորիտը Մադրիդի «Ռեալն» է։ Գերմանացուն գրավում են ակումբի պատմությունը, տիտղոսների քանակը և մի օր աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դառնալու հեռանկարը։ Բացի այդ, նրա համար հետաքրքիր է նաև Խաբի Ալոնսոյի հետ «Ռեալում» վերամիավորվելու հնարավորությունը, եթե ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամռանը հեռանա ակումբից։

Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթին»։ Պեպ Գվարդիոլան վաղուց է հետևում Վիրցին ու անձամբ է նրան հայտնել, որ իրեն տեսնում է Կևին Դե Բրույնեի փոխարինողի դերում։ «Սիթին» կարող է իրեն թույլ տալ 150 միլիոն եվրոյի ենթադրյալ տրանսֆերային արժեքը՝ համապատասխան աշխատավարձով։

«Բավարիան» Վիրցին ամենաքիչն է գրավում, նույնիսկ այն դեպքում, երբ մյունխենյան ակումբի պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսն անձամբ է հանդիպել ֆուտբոլիստի հոր հետ։

Գերմանացու պայմանագիրը «Բայերի» հետ գործում է մինչև 2027 թվականը։ Գերմանիայի գործող չեմպիոնը ցանկանում է նրան երկարաժամկետ պահել թիմում։ Չի բացառվում նաև այն տարբերակը, որ Վիրցը մնա Լևերկուզենում։ Վերջնական որոշումը պետք է կայացվի մրցաշրջանի ավարտից ոչ ուշ։

Fanat, Realmadrid.am