Հոդվածներ

«Ռեալը» մտադիր է նոր պայմանագիր կնքել Կամավինգայի հետ
07.04.2023
1936 0

Մադրիդի «Ռեալում» տպավորված են Էդուարդո Կամավինգայի ելույթներով և մտադիր են նոր պայմանագիր կնքել ֆրանսիացու հետ։ 

«Սերուցքայինները» պատրաստ են բարձրացնել 20-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը և նրա հրաժարագինը հասցնել 1 մլրդ եվրոյի։ 

Կամավինգայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2027 թվականը, սակայն ակումբում ցանկանում են երկարաձգել այն ևս երկու տարով։

Ֆլորենտինո Պերեսին դուր է գալիս Կամավինգայի խաղը և նրա աչքերում Էդուարդոն անձեռնմխելի է։ 

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին հիանալիորեն կարողացավ  փոխարինել Ֆերլան Մենդիին ձախ պաշտպանի դիրքում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված