Հոդվածներ

Չուամենի. «Զիդանն ու Բենզեման իմ կուռքերն են»
18.06.2022
1637 0

«Ռեալի» նորեկ Օրելյեն Չուամենին խոսել է Զինեդին Զիդանի և Կարիմ Բենզեմայի մասին:

«Զիդանը «Ռեալի» սրբբապատկերն է. ֆրանսիացիների համար նույնպես մեծ նշանակություն ունի Զիդան-ֆուտբոլիստը: Զիզուն ու Կարիմն իմ կուռքերն են: Արդեն բախտ եմ ունեցել շփվել Բենզեմայի և Կամավինգայի հետ: Տպավորված եմ այն ամենով, ինչ արեց Էդուարդոն «Ռեալում» անցկացրած առաջին մրցաշրջանում»,- Չուամենիի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ ներկայում «Ռեալում» 4 ֆրանսիացի է հանդես գալիս (Բենզեմա, Ֆերլան Մենդի, Կամավինգա, Չուամենի):

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված