Հոդվածներ

«Ռեալը» միավորներ կորցրեց «Օսասունայի» դեմ խաղում (տեսանյութ)
02.10.2022
1765 0

Լա լիգայի 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում մրցեց «Օսասունայի» հետ: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով:

«Արքայական ակումբի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գոլին պատասխանեց իսպանացի Կիկե Գարսիան:

Խաղի 78-րդ րոպեին Բենզեմայի դեմ պայքարում կանոները խախտելու համար հեռացվեց Ունայ Գարսիան, սակայն Բենզեման չիրացրեց 11-մետրանոցը:

«Ռեալը» 19 միավորով «Բարսելոնայի» հետ առաջատարն է Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում: Առաջնությունում «Արքայական» ակումբի հաջորդ մրցակիցը «Խետաֆեն» է (08.10.2022 23:00):

Տեսանյութն՝ ԱՅՍՏԵՂ


Ամենակարդացված