Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը կիսով չափ մարզվել է ընդհանուր խմբի հետ։
Անգլաիցին, ով սեպտեմբերի 16-ին վնասել էր ազդրի հետին մկանը, մոտ է խաղադաշտ վերադառնալուն։
Ըստ Marca-ի, Տրենտի գլխավոր նպատակն է մասնակցել առաջիկա հանգստյան օրերին կայանալիք «Էլ Կլասիկոյին»։
Թիմերը Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ ուժերը կչափեն հոկտեմբերի 26-ին։
Los Merengues, Realmadrid.am