«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նախորդ շաբաթ կայացած «Ժիրոնայի» դեմ խաղում երկու դեղին քարտ ստացավ մրցավարական գործողությունների նկատմամբ իր դժգոհությունը հայտնելու համար ու ստիպված է բաց թողնել «Ռեալի» դեմ առաջիկա հանդիպումը։
Կատալոնական ակումբը բողոքարկել էր մրցավարի կայացարծ որոշումը, սակայն Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն մերժել է բողոքարկումը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 26-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։
Los Merengues, Realmadrid.am