Հոդվածներ

Հայտնի է, թե ով է սպասարկելու գավաթային Կլասիկոն
05.04.2023
1150 0

Խուան Մարտինեզ Մունուերան նշանակվել է «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» գավաթային հանդիպման գլխավոր մրցավար։ 

VAR համակարգի պատասխանատուն լինելու է Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսը։ 

Մունուերայի համար սա լինելու է երրորդ Կլասիկոն։ Նախորդ երկու դեպքերում թիմերը հաղթել են մեկական անգամ։ 2020/21 մրցաշրջանում 3:1 հաշվով հաղթանակի է հասել «Ռեալը», իսկ նախորդ մրցաշրջանում 0։4 հաշվով՝ «Բարսելոնան»։

Հատկանշական է, որ երկու թիմերն էլ առիթ են ունեցել դժգոհելու մրցավարի կայացրած որոշումներից։ Կատալոնական ակումբը դժգոհել էր նշանակված 11 մետրանոցի համար, երբ Կլեման Լանգլեն խախտել էր կանոնները Ռամոսի հետ պայքարում։ 

Իսկ ահա «Ռեալը» այս մրցավարի գործողություններից դժգոհել է «Սևիլիայի» դեմ կայացած խաղից հետո։ Այդ խաղում Մունուերան չեղարկեց «Ռեալի» խփած գոլն ու 11 մետրանոց նշանակեց «Սևիլիայի» օգտին։ 

Ընդհանուր առմամբ Մունուերան «Ռեալի» մասնակցությամբ 32 հանդիպում է սպասարկել, որոնցից 19-ում «Սերուցքայինները» հաղթել են, 6 անգամ խաղացել ոչ ոքի և կրել 7 պարտություն։ «Բարսելոնան» Մունուերայի սպասարկած հանդիպումներում տարել է 19 հաղթանակ, 6 անգամ խաղացել ոչ ոքի և կրել 4 պարտություն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված