Հոդվածներ

Իսկոն համաձայնության է հասել իր նոր ակումբի հետ
22.02.2022
2439 0

Շատ մեծ հավանականությամբ Իսկոն ամռանը հեռանալու է Մադրիդի «Ռեալից»։ Ֆուտբոլիստը արդեն իսկ գտել է այն ակումբը, որտեղ շարունակելու է իր կարիերան։ 

Ինչպես հայտնում է  Calciomercato-ն, Իսկոյի նոր ակումբը լինելու է «Սևիլիան»։ Կողմերը արդեն իսկ բանակցություններ են վարել ու համաձայնության հասել տրանսֆերի վերաբերյալ։ 

Ընթացիկ մրցաշրջանից հետո Իսկոյի պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ ավարտվում է, և դա նշանակում է, որ նա ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվելու «Սևիլիա»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված