• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լուկա Մոդրիչը յուրահատուկ ցուցանիշ է գրանցել «Սելթիկի» դեմ խաղում

Հոդվածներ

Լուկա Մոդրիչը յուրահատուկ ցուցանիշ է գրանցել «Սելթիկի» դեմ խաղում
07.09.2022
1985 0

«Սելթիկի» դեմ կայացած հանդիպումը Լուկա Մոդրիչի համար ՉԼ-ում 100-րդն էր «Ռեալի» կազմում։

Այդպիսով նա դարձավ 8-րդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է 100 հանդիպում անցկացնել ՉԼ-ում՝ հանդիսանալով «Արքայական» ակումբի ֆուտբոլիստ։ 

Նման ցուցանիշ գրանցել են նաև Իկեր Կասիլիասը (150 խաղ), Ռաուլը (130), Ռամոսը (129), Բենզեման (124), Կարլոսը (107), Մարսելոն (102) և Ռոնալդուն (101)։

Խորվաթ ֆուտբոլիստը նաև յուրահատուկ ցուցանիշ է գրանցել՝ ՉԼ-ում «Ռեալի» կազմում անցկացրած իր 100-րդ խաղում դառնալով գոլի հեղինակ։ Նա ակումբի պատմության միակ ֆուտբոլիստն է, ում դա հաջողվել է։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված