• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բարսելոնայի» 4 առանցքային ֆուտբոլիստներ բաց կթողնեն «Ռեալի» դեմ խաղը

Հոդվածներ

«Բարսելոնայի» 4 առանցքային ֆուտբոլիստներ բաց կթողնեն «Ռեալի» դեմ խաղը
04.04.2023
1916 0

Diario Sport-ի փոխանցմամբ «Բարսելոնայի» մի քանի առանցքային ֆուտբոլիստներ բաց կթողնեն «Ռեալի» դեմ գավաթային հանդիպումը։

Չավին չի կարողանա այդ խաղում հույս դնել Պեդրիի, Դեմբելեի, Դե Յոնգի և Քրիստենսենի վրա։ 

Այս ֆուտբոլիստները բաց են թողել նախաղային մարզումը։ 

«Ռեալը» միայն մեկ կորուստ ունի «Կլասիկոյից» առաջ։ Վնասվածքի պատճառով թիմին չի կարողանա օգնել Ֆերլան Մենդին։ 

Թիմերի միջև կայացած առաջին խաղում «Բարսելոնան» նվազագույն հաշվով առավելության էր հասել։ Վաղը կայանալու է պատասխան հանդիպումը։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված