Հոդվածներ

Վինիսիուսը գործակալի խնդրել է այլ ակումբ փնտրել
29.10.2025
680 0

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորն իր գործակալին խնդրել է գտնել այլ ակումբ, եթե թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն իրեն չհամարի թիմի կարևոր խաղացող։ Բրազիլացին չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը, եթե իրավիճակը չփոխվի։

Այս մասին հայտնում է Cadena Ser-ի X սոցիալական ցանցի էջը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում (2:1) Վինիսիուսը 72-րդ րոպեին փոխարինվելուց հետո դժգոհություն էր հայտնել գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին, հայհոյել և հեռացել հանդերձարան։ Որոշ ժամանակ անց նա վերադարձել էր պահեստայինների նստարան և խաղի վերջնական հատվածը դիտել թիմակիցների հետ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված