Հոդվածներ

Ազար. «Անչելոտիի հետ չենք շփվում»
14.03.2023
1573 0

Էդեն Ազարը RTBF-ի հետ զրույցի ընթացքում խոսել է իր ներկայիս կարգավիճակի ու ապագայի մասին։

«Ես արդեն բազմիցս նշել եմ, որ ցանկանում եմ մնալ «Ռեալում», բայց ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում։ Ես ցանկանում եմ խաղալ, լինել խաղադաշտում և ինձ կարևոր զգալ։ Երբ դու խաղում ես, ավելի վստահ ես քեզ զգում։ Երկրպագուները ոգևորում են քեզ ու ամեն բան ավելի հեշտ է դառնում։ 

Երբ դու գիտես, որ լավագույնն ես, միևնույն է հնարավոր է, որ սխալներ թույլ տաս, բայց մարդիկ հասկանում են դրանք։ Երբ բարդ է դառնում, երկրպագուները սկսում են չհավատալ քեզ։ Նման դեպքերում լուծումը խաղալն է։ Դու կարող ես այդ ընթացքում սխալներ թույլ տալ, բայց ժամանակի ընթացքում ուղղել դրանք ու ավելի լավը դառնալ։ 

Ես կարոտում եմ այդ ամենին։ Ես ցանկանում եմ խաղալ։ Ցանկանում եմ հաճույք ստանալ խաղադաշտում։ Մարզումները լավ են, բայց ֆուտբոլիստներին օգնում է այն, ինչ տեղի է ունենում խաղադաշտում։  Հոգուս խորքում զգում եմ, որ կարող եմ ինչ որ կերպ օգնել թիմին։ Հուսով եմ, որ մրցաշրջանի վերջնամասում հնարավորություն կունենամ դա անելու։ 

Երեք ամիս է անցել այն պահից, երբ Անչելոտին վերջին անգամ ինձ հնարավորություն է տվել։ Մարզումների ընթացքում ես պետք է ցույց տամ, որ նա կարող է հույսեր կապել ինձ հետ։ 

Ես մտածում եմ, որ նրա որոշումների հիմքում ընկած է այն, որ ֆուտբոլիտսները, ովքեր խաղում են, իրենց լավ են դրսևորում, թիմը հաղթում է։ Ես միգուցե ավելի քիչ արժանիքներ ունեմ նրա աչքերում։ Դուք պետք է այդ ամենի մասին հարցնենք Անչելոտիին, քանի որ մենք չենք շփվում միմյանց հետ». նշել է Ազարը։

Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին «Ռեալի» կազմում մասնակցել է ընդամենը 7 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված