• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Ռեալը» պետք է չկորցնի զգոնությունը «Լիվերպուլի» դեմ խաղում»

Հոդվածներ

Անչելոտի. «Ռեալը» պետք է չկորցնի զգոնությունը «Լիվերպուլի» դեմ խաղում»
13.03.2023
1843 0

«Ռեալը» ՉԼ-ի 1/8 եզրափակչի շրջանակում մրցակցի հարկի տակ 2։5 հաշվով առավելության էր հասել «Լիվերպուլի» նկատմամբ։

Մարտի 15-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալու է դիմակայության պատասխան հանդիպումը։

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կոչ է արել իր ֆուտբոլիստներին չկորցնել զգոնությունը։ 

«Նախորդ մրցաշրջանում մենք «Չելսիի» դեմ նման խնդրի առաջ կանգնել ենք։ «Ռեալը» 3:0 հաշվով պարտվում էր մինչ 80-րդ րոպեն։ 

Մենք առավելություն ունենք մրցակցի նկատմամբ, բայց պետք է խաղանք այնպես, ինչպես դա արել ենք «Էնֆիլդում»։ Իրավունք չունենք մտածելու ուժերը խնայելու մասին։ 

Բոլոր այն մրցաշարերում, որտեղ մենք մասնակցում ենք, ճանապարհը շատ բարդ է։ Իսպանիայի գավաթի խաղարկությունը և Լա Լիգայում մենք այնքան էլ լավ իրավիճակում չենք։ Այո՛, առավելություն ունենք ՉԼ-ում, բայց դա չի նշանակում, որ մեզ հեշտ հանդիպում է սպասվում։  ՉԼ-ն աշխարհի ամենաբարդ մրցաշարն է». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված