Հոդվածներ

«Ռեալը» հետաքրքրված է «Բենֆիկայի» պաշտպանի ծառայություններով
02.03.2023
1456 0

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Բենֆիկայի» պորտուգալացի պաշտպան Անտոնիու Սիլվայի ծառայություններով։ 

Record-ի փոխանցմամբ, Սիլվան այլընտրանք է «Սերուցքայինների» համար, եթե չստացվի իրականացնել «Լեյպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլի տրանսֆերը։ 

Նշվում է, որ «Ռեալը» ամռանը մտադիր է երիտասարդ պաշտպան ձեռք բերել, իսկ Գվարդիոլն ու Սիլվան հիմնական թեկնածուներն են։ 

Ընթացիկ մրցաշրջանում Սիլվան «Բենֆիկայի» կազմում մասնակցել է 30 հանդիման և դարձել 3 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված