Հոդվածներ

Կրիստենսենի մասնակցությունը «Ռեալի» դեմ խաղին հարցականի տակ է
02.03.2023
1247 0

Անդրեաս Կրիստենսենը խնդիրներ ունի «Էլ Կկասիկոյից» առաջ ու կարող է բաց թողնել այսօր կայանալիք հանդիպումը։ 

26-ամյա պաշտպանը երեկ կայացած մարզման ժամանակ ցավեր է զգացել և 15 րոպե մարզվելուց հետո լքել խոտածածկը։ 

Դանիացին ոտնաթաթի վնասվածք էր ստացել «Ալմերիայի» դեմ խաղում, և դեռ հստակ որոշում չկա՝ «Էլ Կլասիկոյին» նրան խաղադաշտ դուրս բերելու վերաբերյալ։ Ամեն բան պարզ կդառնա այսօր։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» կազմում վնասվածքներ ունեն նաև Լևանդովսկին, Պեդրին և Անսու Ֆատին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված