Հոդվածներ

Նաչոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ
01.12.2020
1968 0

«Ռեալի» պաշտպան Նաչոն որոշել է մնալ Մադրիդում, տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, իսպանացին երջանիկ է «Ռեալում» ու չի պատրաստվում հեռանալ՝ չնայած իտալական ակումբների հետաքրքրությանը:

«Յուրաքանչյուր ամառ առաջարկներ են լինում, բայց ես երջանիկ եմ այստեղ: Կցանկանայի ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ. այնուամանեյնիվ, «Ռեալում» խաղալն իմ մանկության երազանքն է»,- ասել է իսպանացին:

Հիշեցնենք, որ այսօր Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ռեալը» մրցելու է «Շախտյորի» հետ: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:55-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված