Հոդվածներ

Մարսելոն ներկա է գտնվել «Ռեալի» մարզմանը
21.01.2023
1928 0

Իսպանիայի գավաթի խաղարկության «Վիլյառեալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները վերականգնողական մարզում են անցկացրել։

Մարզմանը այցելել է նաև թիմի նախկին ֆուտբոլիստ և լեգենդ Մարսելոն։ 

Բրազիլացուն նկատել են Կարլո Անչելոտիի հետ ջերմ զրույցի ընթացքում։ 

Մարսելոն այժմ հանդես է գալիս հունական «Օլիմպիակոսի» կազմում և վերջերս նաև գոլի հեղինակ էր դարձել։ Նրա որդին՝ Էնցո Ալվես Վիեյրան հանդես է գալիս «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» կազմում և նախորդ ամիս կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված