• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Որքան գումար է «Ռեալը» առաջարկել Ռյուդիգերին, և ինչու է ֆուտբոլիստը մերժել առաջարկը

Հոդվածներ

Որքան գումար է «Ռեալը» առաջարկել Ռյուդիգերին, և ինչու է ֆուտբոլիստը մերժել առաջարկը
06.02.2022
1996 0

The Athletic-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» փորձ է կատարել անվճար ձեռք բերել Անտոնիո Ռյուդիգերի տրանսֆերային իրավունքները։ 

Նշվում է, որ «Սերուցքայինները» բանակցություններ են վարել ֆուտբոլիստի հետ և նրան շաբաթական 205 000 եվրո աշխատավարձ են առաջարկել։ 

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը մերժել է այդ առաջարկը, քանի որ ավելի բարձր աշխատավարձ է ցանկանում ստանալ իր նոր ակումբի կազմում։ 

Նա ցանկություն ունի շաբաթական 266 000 եվրո աշխատավարձ ստանալ։ 

«Արքայական» ակումբը իր հերթին հրաժարվել է այդքան գումար վճարել ֆուտբոլիստին և դուրս է եկել նրա տրանսֆերի համար մղվող պայքարից։ Թիմում վստահում են Ալաբա-Միլիտաո զույգին և այլևս հետաքրքրվածություն չունեն Ռյուդիգերի նկատմամբ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված