• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սեբալյոսի ծառայություններով հետաքրքրված են մի քանի առաջատար ակումբներ

Հոդվածներ

Սեբալյոսի ծառայություններով հետաքրքրված են մի քանի առաջատար ակումբներ
21.01.2023
1959 0

Relevo-ի լրագրող Սերխիո Սանտոսի փոխանցմամբ, Դանի Սեբալյոսի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի առաջատար ակումբներ։ 

Սեբալյոսը արդեն երկար ժամանակ է, ինչ «Ռեալի» ֆուտբոլիստ է, և այդ ընթացքում երկու մրցաշրջան վարձավճարային հիմունքներով հանդես է եկել «Արսենալի» կազմում։ Այժմ նա «Արքայական» ակումբում է, սակայն չի համարվում հիմնական կազմի ֆուտբոլիստ։

Չնայած այդ ամենին, Անչելոտին հաճախ է նրան փոխարինման դուրս բերում։ «Վիլյառեալի» դեմ գավաթային խաղում նա խփեց նաև թիմի հաղթական գոլը։ 

Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ գալիք ամառը, և Relevo-ի փոխանցմամբ, ակումբը դեռ նոր պայմանագիր չի առաջարկել ֆուտբոլիստին։ Սա նշանակում է, որ ամռանը Սեբալյոսը կարող է հեռանալ «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակով։ 

Իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 9 մլն եվրո։ Այդ ամենը հաշվի առնելով մի շարք եվրոպական առաջատար ակումբներ դիտարկում են նրա տրանսֆերը իրականացնելու տարբերակը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված