Հոդվածներ

Անչելոտին կտրականապես դեմ է եղել Կազեմիրոյի հեռանալուն
18.01.2023
2001 0

Նախորդ ամռանը Կարլո Կազեմիրոն հեռացավ «Ռեալից» և տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» 

Diario AS-ի փոխանցմամբ, թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կտրականապես դեմ է եղել այդ տրանսֆերին։ Մարզիչը հույս է ունեցել, որ բրազիլացին Չուամենիի հետ զույգ կկազմի կիսապաշտպանության կենտրոնում։ 

Ակումբի ղեկավարությունը, սակայն, այլ ծրագրեր է ունեցել։ Նրանք հաշվի են առել ֆուտբոլիստի տարիքը և գտել, որ նրա տրանսֆերային իրավունքները վաճառելու լավագույն ժամանակն է եղել։ 

«Սերուցքայինները» դեռևս չեն կարողանում լրացնել այն բացը, որը մնացել է Կազեմիրոյի հեռանալուց հետո։ Ֆուտբոլիստն անձամբ դեմ չի եղել անգլիական ակումբ տեղափոխությանը, քանի որ նոր մարտահրավերների կարիք է զգացել։  Չնայած այդ ամենին, «Ռեալը» ամեն ինչ ուներ նրան թիմում պահելու համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված