Հոդվածներ

«Կաստիլիայի» երկու ֆուտբոլիստներ հիմնական թիմի հետ կմեկնեն ԱՄՆ
19.07.2023
1126 0

OK Diario-ի փոխանցմամբ, «Կաստիլիայի» երկու ֆուտբոլիստներ ամենայն հավանականությամբ «Ռեալի» հիմնական թիմի հետ կմեկնեն ԱՄՆ, որտեղ թիմն անցկացնելու է մինչմրցաշրջանային հատվածը։ 

Աղբյուրի փոխանցմամբ, Կարլո Անչելոտին Ալվարո Ռոդրիգեսին և Նիկո Պասին ցանկանում է հիմնական թիմի հետ տեսնել Լոս Անջելեսում։ 

Նախորդ մրցաշրջանում Ալվարոն հասցրել է իր նորամուտը նշել հիմնական թիմի կազմում և նույնիսկ գոլի հեղինակ դառնալ «Ատլետիկոյի» դեմ կայացած խաղում։ 

Նիկոն դեռևս իր նորամուտը չի նշել հիմնական թիմի կազմում, սակայն մրցաշրջանի վերջնամասում ստաբիլ մարզվել է հիմնական թիմի հետ և նույնիսկ հասցրել տպավորել Թոնի Կրոսին։ 

Մինչմրցաշրջանային հավաքի ընթացքում «Արքայական» ակումբը ստուգողական հանդիպումներ է անցկացնելու «Մանչեսթեր Յունայթեդի» և «Միլիանի» հետ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված