Հոդվածներ

Բոլոր ճանապարհները տանում են դեպի Մբապե
04.08.2023
4033 0

Relevo. «Ռեալի» մինչմրցաշրջանային խաղերում միայն Վինիսիուսն էր անհրաժեշտ մակարդակի վրա և հարձակման գծում միակ սրություն հաղորդող հարձակվողը: Ռոդրիգոն, որը սպասվում էր, որ հաջորդ մրցաշրջանի առանցքային ֆուտբոլիստներից է լինելու՝ չտպավորեց: Բրահիմը նույնպես, չնայած, հանուն արդարության պետք է նշել, որ նա իրեն դրսևորելու շատ հնարավորություններ չստացավ:

ԱՄՆ-ում կայացած 4 խաղերում «սերուցքայինները» 91 հարված են կատարել մրցակցի դարպասին և խփել 6 գոլ՝ միջինում մեկ գոլի համար պահանջվել է 15 հարված: «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» դեմ խաղերում մեկ գոլ խփելու համար պահանջվել է 66 հարված:

Անչելոտին դա բացատրում է բախտը չբերելով, այլ ոչ թե մրցակցի դարպասին ուշադրության ակնհայտ բացակայությամբ:

Marca. «Ռեալը» սխալվել է հարձակման գծում հույսը միայն Վինիսիուսի վրա դնելոով: Խոսելուն միշտ էլ համարվել է պահեստային տարբերակ, իսկ Ռոդրիգոն հեռու է անհրաժեշտ խաղամակարդակից և չի կարող մրցաշրջանում 30 գոլ խփել:

Բոլոր ճանապարհները տանում են դեպի Մբապե, եթե «Ռեալը» ցանկանում է պայքարել տիտղոսների համար:


Ամենակարդացված