Հոդվածներ

Կուրտուան իր 200-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում
16.01.2023
1372 0

«Բարսելոնայի» դեմ երեկ կայացած հանդիպումը 200-րդն էր Տիբո Կուրտուայի համար Մադրիդի «Ռեալի» կազմում։  Այս ցուցանիշին բելգիացին հասել է «Արքայական» ակումբի կազմում իր 5-րդ մրցաշրջանում, որի ընթացքում նա հասցրել է նվաճել 7 տիտղոս՝ այդ թվում ՉԼ-ի 1 գավաթ, ԱԱԱ-ի 1 գավաթ, Եվրոպայի 1 սուպերգավաթ, Իսպանիայի 2 սուպերգավաթ և Իսպանիայի 2 գավաթ։

Նախորդ մրցաշրջանում Տիբոն նվաճեց ՉԼ-ի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստի կոչումը, ինչպես նաև դարձավ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն դարպասապահ։  

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված