• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Չեֆերին. «Պերեսն ու «Ռեալը» կարծում են, թե բոլորը պետք է խոնարհվեն նրանց առաջ»

Հոդվածներ

Չեֆերին. «Պերեսն ու «Ռեալը» կարծում են, թե բոլորը պետք է խոնարհվեն նրանց առաջ»
15.01.2023
2254 0

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է «Ռեալին» Սուպերլիգայի պորեկտին մասնակցելու համար։ 

Apple+ հավելվածում թողարկվել է վավերագրական ֆիլմ ՝ «Պատերազմ ֆուտբոլի համար» վերնագրով, որը նվիրված է Սուպերլիգային։  4 սերիայից բաղկացած ֆիլմը ներկայացնում է իրավիճկաը 2021 թվականին, երբ հայտարարվեց նոր լիգա ստեղծելու մասին։ 

«Ֆուտբոլային աշխարհում շատ շնաձկներ են լողում։ Այն պահից ի վեր, երբ ես իմացա Սուպերլիգայի մասին, արդեն գիտեի, թե ով է լինելու դրա ղեկավարը։ Նա շատ վաղուց էր սկսել բողոքել, որ իր թիմը շատ հանդիպումներ է անցկացնում։ 

Նրանք իրենց էլիտար ակումբ են համարում, որը չպետք է որևէ մեկի մասին մտածի։ Նրանց թվում է, թե բոլորը պետք է խոնարհվեն իրենց առաջ։  Խոսքը գնում է «Ռեալի» և նրա նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասին». նշել է Չեֆերինը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված