Հոդվածներ

Եկել է Դավիդ Ալաբայի ժամանակը
08.08.2021
2302 0

Մադրիդի «Ռեալը» իր վերջին կանգառն է կատարել գալիք մրցաշրջանից առաջ։ 

«Սերուցքայինները» Ավստրիայում ընկերական հանիդպում են անցկացնելու «Միլանի» հետ, որին ներկա են գտնվելու շուրջ 30.000 երկրպագուներ։  Լավ նորություններից մեկն այն է, որ Գարեթ Բեյլը թիմի հետ մեկնել է Ավստրիա, իսկ վերջին շրջանում բավական լավ է մարզվում Կարլո Անչելոտիի գլխավորությամբ։ 

Իտալացի մասնագետը հույս ունի տեսնել նաև Ալաբայի լավագույն որակները։ Ավստրիացին մինչմրցաշրջանային հատվածում իր առաջին հանդիպումն է անցկացնելու «Ռեալի» կազմում։ 

Այնուամենայնիվ դեռևս կան ֆուտբոլիստներ, ովքեր դեռ պատրաստ չեն խաղադաշտ վերադառնալուն։ Նրանց թվում է Էդեն Ազարը, ով վերջին մեկ շաբաթվա ընթացքում ընդամենը երկու լիարժեք մարզում է անցկացրել։  

Պատրաստ չեն նաև Կազեմիրոն, Միլիտաոն և Վինիսիուսը, ովքեր Կոպա Ամերիկային մասնակցելու պատճառով ուշ էին վերադարձել Մադրիդ։ 

Վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Ֆերլան Մենդին, Դանի Կարվախալը, Թոնի Կրոսը և Ֆեդե Վալվերդեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված