Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն
09.01.2023
4572 0

Մադրիդի «Ռեալը» իր աջակցությունն է հայտնել Զինեդին Զիդանին, այն բանից հետո, երբ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել լե Գրեն քննադատել էր վերջինիս։  

Այդ հայտարարությունը անհարգանք է ֆուտբոլի պատմության մեծագույն դեմքերից մեկի նկատմամբ, և մեր ակումբը չի ընդունում նման պահվածքը։ Զինեդին Զիդանը, ով Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն է, տվել է ամեն ինչ իր երկրի ու հավաքականի համար։ Նա մեծ ներդրում ունի ֆուտբոլում ինչպես ֆուտբոլիստ, այնպես էլ մարզիչ։

Այդ  պաշտոնը զբաղեցնող մարդը իրավունք չունի նմանատիպ հայտարարություններ անել ֆուտբոլի պատմության լեգենդար ֆուտբոլիստներից մեկի հասցեին։ Նա նաև քննադատել է Ոսկե գնդակի ներկայիս դափնեկիր և մեր ավագ Կարիմ Բենզեմային, ով իր կարիերայի ընթացքում 5 անգամ նվաճել է ՉԼ-ի գավաթը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված