• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • 5 պատճառ արդեն հունվարին Տակե Կուբոյին հնարավորություն տալու համար

Հոդվածներ

5 պատճառ արդեն հունվարին Տակե Կուբոյին հնարավորություն տալու համար
28.12.2020
1227 0

Երիտասարդ Տակե Կուբոն հերթական մրցաշրջանն է անցկացնում վարձակալության հիմունքներով։ Այս մրցաշրջանում նա պաշտպանում է «Վիլյառեալի» գույները, սակայն Ունայի Էմերին այնքան էլ չի վստահում երիտասարդ ֆուտբոլիստին։

Նշվում է, որ «Ռեալի» երկրպագուները մեծ ցանկություն ունեն նրան իրենց թիմում տեսնելու։ 

Առանձնացրել ենք 5 պատճառ, թե ինչու արդեն հունվարին Կոբոյին պետք է հնարավորություն տրվի։ 

1. Կուբոն արդեն որոշակի փորձ ունի Լա Լիգայում հանդես գալու, լավ փոխանցումներ և հարվածներ ունի, ինչպես նաև բավական կրեատիվ է։

2. «Վիլյառեալում» նրա կարիերան այնքան էլ լավ չի դասավորվում, և դժվար թե «Ռեալում» ցանկանան երկարաձգել այն։ 

3. Այս մրցաշրջանում «Ռեալում» շատ են վնասվածքները, և Կուբոն կարող է մրցաշրջանի ընթացքում խաղաժամանակ ստանալ ու իրեն դրսևորել։ 

4. Կիսապաշտպանությունում շատ են վետերանները, իսկ նրանք ծանր խաղային գրաֆիկով հնարավոր է խնդիրներ ունենան, իսկ Կուբոն բավական երիտասարդ է ու կարող է փոխարինել նրանց։ 

5. Վաղ, թե ուշ, Կուբոն պետք է հնարավորություն ստանա «Ռեալում» իրեն դրսևորելու համար, և ներկա իրավիճակում «Սերուցքայինները» կարող են զգալ նրա կարիքը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված