Հոդվածներ

The Athletic-ի լրագրող Կորտեգանայի լուրերի ամփոփում
03.05.2025
737 0

The Athletic-ի լրագրող Կորտեգանայի լուրերի ամփոփում․

Ռոդրիգոն զգում է «Ռեալի» երկրպագուների և մամուլի ճնշումը։ Բացի այդ, նա դժգոհ է այն մտքից, որ իրեն կարող են բացառել հարձակվողական քառյակից, որը կազմվել է Բելինգեմի, Մբապպեի և Վինիսիուսի հետ միասին։

Դեռ մեկ տարի առաջ արդեն պարզ էր, որ 24-ամյա բրազիլացու նպատակն է ապացուցել, որ արժանի է տեղ ունենալու այս թիմում։ Կարծում եմ՝ Ռոդրիգոյի ապագայի թեման կլինի առաջիկա ամռան ամենաքննարկվողներից մեկը։

«Ռեալում» կցանկանային, որ Ալաբան լքեր ակումբը գալիք ամռանը իր բարձր աշխատավարձի պատճառով։

 Լունինը այլ ակումբներից առաջարկներ ունի։ Սակայն, ըստ դարպասապահին մոտ կանգնած աղբյուրների, այս պահին նա կոնկրետ առաջարկ չի ստացել։

«Ռեալը» դիտարկում է Կարերասի ձեռքբերումը Մենդիի փոխարեն, որն ընթացիկ մրցաշրջանում մի քանի վնասվածք է ստացել։ «Արքայական» ակումբը ուսումնասիրում է մի քանի տարբերակ ձախ պաշտպանության գծում ուժեղացման համար, և «Բենֆիկայի» ֆուտբոլիստի անունը ամենաշատն է հիշատակվում։

Միևնույն ժամանակ, Կարերասի պայմանագրում կա 50 մլն եվրո հրաժարագին, ինչը «Ռեալի» ղեկավարության կարծիքով բարձր գումար է։

«Բորնմութի» պաշտպան Կերկեզը նույնպես դիտարկվող տարբերակներից է, բայց նա ակումբի մոտ նույն հետաքրքրությունը չի առաջացնում, ինչ Կարերասը։

 Ինչ վերաբերում է Միգել Գուտիերեսին, ապա «Ռեալը» իրավունք ունի նրան «Ժիրոնայից» 8 մլն եվրոյով վերադարձնելու իրավունք, սակայն այս պահին ակումբը լուրջ քայլեր չի ձեռնարկել 23-ամյա կալտերանոյին վերադարձնելու համար։

Տայի մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ նա կարող է միանալ «Ռեալ Մադրիդին» ազատ գործակալի կարգավիճակով, եթե Խաբի Ալոնսոն գլխավորի թիմը։

Կարվախալը վստահ է, որ կհասցնի ապաքինվել մինչև 2025թ․ Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը։

 «Ռեալում» չափազանց բարձր են համարում Հյոյսենի պայմանագրում «Բորնմութի» կողմից նշված մոտ 60 մլն եվրո հրաժարագինը։ Ակումբում կան ակադեմիայի խաղացողներ, որոնք պատրաստ են միանալ առաջին թիմին, ինչն էլ նվազեցնում է նման մեծ գումարներ այլ ֆուտբոլիստների վրա ծախսելու անհրաժեշտությունը։

Եթե «Ռեալին» Անչելոտին չղեկավարեր, այլ օրինակ՝ Ռաուլը, Արբելոան կամ Խաբի Ալոնսոն, ապա ակադեմիայի սաներն ավելի հաճախ կներառվեին հիմնական կազմում։

Չկա հավանականություն, որ «Ռեալը» 25-30 մլն եվրո կվճարի Խուան Գարսիայի տրանսֆերի համար։ Թվում է՝ մադրիդցիները չեն վարում բանակցություններ 23-ամյա դարպասապահի հետ։

«Ռեալ Մադրիդը» մոտ ժամանակներս հազիվ թե վերադարձնի Ալեխանդրո Խիմենեսին, թեև «Արքայական ակումբն» ունի հետգնման իրավունք։