Հոդվածներ

«Ռեալի» պատմության այս օրը. դեկտեմբերի 24
24.12.2022
1950 0

Ուշագրավ իրադարձություններ, որոնք «Ռեալի» պատմության մեջ տեղի են ունեցել դեկտեմբերի 24-ին:

• 1930

92 տարի առաջ ծնվել է Ասենսիո Իգլեսիասը, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը 1996 թվականին: Նա թիմը գլխավորել է ընդամենը 21 խաղում:

• 1947

75 տարի առաջ ծնվել է Միգել-Անխելը, «Ռեալի» դարպասապահը 1968-ից 1986 թվականներին, որը մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 346 հանդիպման:

Նա երկու անգամ հաղթել է ՈւԵՖԱ-ի գավաթը, 8 անգամ՝ Իսպանիայի առաջնությունը, 5 անգամ՝ Իսպանիայի գավաթն ու Իսպանիայի լիգայի գավաթը: 1975-1976 թվականներին նա հաղթել է Սամորայի տիտղոսը: Այս պահին առողջական լուրջ խնդիրներ ունի:

• 1989

33 տարի առաջ France Football-ը «Ռեալի» լեգենդ Ալֆրեդո դի Ստեֆանոյին շնորհել է սուպեր «Ոսկե գնդակ»: Արգենտինացուն պատվել են որպես պատմության լավագույն խաղացողի: Երկրորդ և երրորդ տեղը քվեարկությունում զբաղեցրել են Կրույֆն ու Պլատինին: Դի Ստեֆանոն միակն է պատմության մեջ, որն ունի այս մրցանակը:


Ամենակարդացված