Հոդվածներ

Սկանդալային մանրամասներ
24.12.2022
14035 0

Ռոմեն Մոլինան, որը լրագրող-հետաքննող է, շարունակում է մանրամասներ հրապարակել Բենզեմայի ու Ֆրանսիայի հավաքականի կոնֆլիկտից:

• Բենզեմայի վերադարձը Ֆրանսիայի հավաքական ստիպված քայլ էր: Դեշամը դա չէր ցանկանում, չնայած ֆուտբոլիստին խոստացել էր, որ նա կխաղա Եվրո 2016-ում: Դրանից հետո «Լե Բլյուի» գլխավոր մարզիչը չի շփվել հարձակվողի հետ: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լե Գրեն կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ՝ հայտնելու, որ Բենզեման պետք է զանգի Դեշամին:

• Այն փաստը, որ Բենզեման «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ չի տվել Դեշամի անունը՝ անհանգստություն է պատճառել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում:

• «Լե Բլյուի» ֆուտբոլիստներին արգելված է եղել «լայքել» Բենզեմայի գրառումները սոցցանցերում: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան շատ զայրացած է եղել Չուամենիի վրա, երբ նա հրապարակային պաշտպանել է իր թիմակցին:

• Գրիզմանը դժգոհ է եղել, երբ Եվրո 2021-ի ժամանակ իր փոխարեն Բենզեման է եղել պրոմո-ընկերության դեմքը:

• Բենզեման թիմի միակ ֆուտբոլիստն է եղել, որին արգելված է եղել տարբեր տոնակատարություններ նշելը՝ լինի ծննդյան տարեդարձ, ակումբի հետ նվաճած տիտղոսներ և այլն:

• 10 տարի առաջ FFF-ի ղեկավարությունը Բենզեմային արգելել է ռեպ երաժշտություն լսել հանդերձարանում, որպեսզի դա «վատ չանդրադառնա» ազգային հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստների վրա:

• Բենզեման ու Ժիրուն շփվում են, նրանց հարաբերությունները գնահատվում է նորմալ:

• Բենզեման ու Մբապեն «դաշնակիցներ» են եղել Ֆրանսիայի հավաքականում և իրենց դիրքն օգտագործել են, որ թելադրեն իրենց խաղաոճը՝ նախընտրած ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս բերելուց մինչև որոշներին պահեստայինների նստարանին թողնելը:

Կարդացեք նաև՝ Որոշ մանրամասներ. AS-ը՝ Բենզեմայի դու Դեշամի մասին


Ամենակարդացված