• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Խորվաթիայի հավաքականում պարզել են, որ Մոդրիչը լիովին չի ապաքինվել վնասվածքից

Հոդվածներ

Խորվաթիայի հավաքականում պարզել են, որ Մոդրիչը լիովին չի ապաքինվել վնասվածքից
06.09.2021
1894 0

Խորվաթիայի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը զարմացրեց բոլորին, երբ նախորդ շաբաթ հավաքական հրավիրեց Լուկա Մոդրիչին:

Խորվաթ կիսապաշտպանը վնասվածք էր ստացել օգոստոսին՝ «Ռեալի» մարզման ընթացքում:

Ինչպես հաղորդում է Marca-ն, հավաքականի ճամբարում պարզել են, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրն ամբողջովին չի ապաքինվել ու չի կարող մասնակցել Ռուսաստանի և Սլովակիայի հավաքականների դեմ խաղերին:

Ավելի վաղ նշվում էր, որ Մոդրիչը կհասցնի վերականգնվել մինչև «Սելտայի» հետ հանդիպումը, որը կայանալու է սեպտեմբերի 12-ին, սակայն, ստեղծված վիճակում «սերուցքայինների» մարզչական շտաբը ռիսկի չի գնա:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված