Հոդվածներ

«Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը
22.12.2022
3355 0

ԱԱ-2022-ում Բելինգեմի վառ ելույթները ավելի են համոզել «Ռեալին», որ պետք է իրականացնել անգլիացու տրանսֆերը: Ակումբում կարծում են, որ հիմա ճիշտ ժամանակն է ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով բանակցություններ վարել, ինչպես ավելի վաղ դա արվել է Կամավինգայի, Չուամենիի ու Էնդրիկի դեպքում:

Ակնհայտ է, որ 19-ամյա ֆուտբոլիստը վերջին մրցաշրջանն է անցկացնում Դորտմուդի «Բորուսիայում»: Նա տեղյակ է «Ռեալի» հետաքրքրվածության մասին և հիմա միայն մնում է հասկանալ՝ կընտրի պատմության մաս դառնալու տարբերա՞կը, թե միտված կլինի ֆինանսական առումով ավելի շահավետ տարբերակների:

Բրիտանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Բելինգեմը որոշել է նախապատվությունը տալ «Ռեալին»: Եթե այս տեղեկությունը արժանահավատ է, ապա ակումբի ավելի վաղ կատարած աշխատանքը կպսակվի հաջողությամբ: «Ռեալի» մրցակիցներն այս հարցում «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» են, իսկ երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է ավելի քան 100 միլիոն եվրո:

«Ռեալի» համար առավելություն կարող է լինել նաև այն հանգամանքը, որ մադրիդցիները լավ հարաբերություններ են պահպանում գերմանական ակումբի հետ:


Ամենակարդացված